Պաշտոնական

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային  շրջանակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային  շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ:

Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կապիտալ ծախսերին, հարկաբյուջետային քաղաքականության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, ընդգծվել՝ տնտեսական աճի բարձրացմանը միտված բարեփոխումների իրականացման կարևորությունը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով սեպտեմբերի 25-ի քննարկումների արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում