Լեռնային Ղարաբաղից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել շուրջ 4850 բռնի տեղահանված անձ
1 րոպեի ընթերցում
![Լեռնային Ղարաբաղից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել շուրջ 4850 բռնի տեղահանված անձ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120438.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: