ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ապահովել հայերի խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում․ Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ տարհանվում են, որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրեցին իրենց տները, գյուղերն ու համայնքները:

«Այլ կերպ ասած՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով և սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո բնակչությունը 9 ամիս սովի է մատնվել։ Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից, և նկուղներում 6 օր քնելուց, սոված և ծարավ մնալուց հետո նրանց հնարավորություն չի տրվել վերադառնալ իրենց տները, այլ՝ տարհանվել են իրենց նախնիների երկրից։

Մենք ընդունում ենք, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մյուս բոլոր միջազգային սուբյեկտները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները՝ չնայած այն հանգամանքին, որ այդ սուբյեկտներն իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը թույլ կտա նրանց ապահով ապրել իրենց նախնիների հողերում»,- գրել է Մարուքյանը։

Հայերեն English Español Français Русский

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել