Քաղաքականություն

ՄԱԿ-ի հասանելիութունը կենսական է ԼՂ-ում հանցագործությունների կանխարգելման համար. Միրզոյանը հանդիպել է Գուտերեշին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի հասանելիութունը կենսական է ԼՂ-ում հանցագործությունների կանխարգելման համար. Միրզոյանը հանդիպել է Գուտերեշին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Քննարկեցինք Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրավիճակը և տարածաշրջանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները: Ընդգծվել է, որ միջազգային հասանելիությունը, ներառյալ՝ ՄԱԿ-ի և դրա հաստատությունների, կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործությունների կանխարգելման համար»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում