ԱՄՆ Սենատում ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագծին կից ներկայացված պարզաբանող տեքստում նշվում է, որ օրենսդրությունը պատասխանն է Ադրբեջանի կառավարության գործողություններին, և դրանով նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «կանխելով անվտանգության լրացուցիչ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը և կոչ անելով լրացուցիչ պատասխանատվություն սահմանել հայերի դեմ կատարված ենթադրյալ վայրագությունների համար»։

«Մասնավորապես, օրինագիծը չեղյալ կհայտարարի Ազատության աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու լիազորությունը, որն արգելում է Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերվող օգնության մեծ մասը: Այն նաև թույլ կտա Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորում տրամադրել, ռազմավարություն մշակել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, և պատժամիջոցներ կկիրառի Ալիևի վարչակարգի նկատմամբ՝ հայերի դեմ նրա գործողությունների համար», - նշված է տեքստում։

Օրինագծում մանրամասնորեն ներկայացվում են 2020 թ․-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարբեր բնակավայրերի դեմ իրականացված բազմաթիվ հարձակումները, Լաչինի միջանցքի շրջափակման առաջացրած աղետալի հետևանքները։

Օրինագիծը նաև դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը տարածաշրջան, ինչպես նաև ազատել բոլոր հայ ռազմագերիներին։

Փաստաթղթով արտոնվում է․

- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը 2024 ֆինանսական տարվա համար հատկացնել 30 000 000 ԱՄՆ դոլար՝ մարդասիրական օգնություն տրամադրելու 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի, 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տուժած խմբերին։

- 2024 ֆինանսական տարվա համար Պետքարտուղարությանը հատկացնել 10 000 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերի աջակցության համար։ Ըստ օրինագծի տեքստի՝ սա պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխան անկախությանը, ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներին, բարձրացնի ԱՄՆ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և վերապատրաստի հայկական ուժերին հետագա միջազգային խաղաղապահ գործողությունների համար։

- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտին աջակցության նպատակով 2024-ից մինչև 2026 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համարհատկացնել 650 000 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերի սինքրոնիզացման աշխատանքների համար։

- 2024-ից մինչև 2028 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար հատկացնել 50 000 000 ԱՄՆ դոլար՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը խթանող գործունեության համար:

Օրինագծի ընդունման դեպքում, դրա ընդունման օրվանից հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի, պաշտպանական արդյունաբերության նախարարի, պետական սահմանային ծառայության ղեկավարի, արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի և այլ պաշտոնյաների նկատմամբ։

Բոբ Մենենդեսն օրինագիծը ներկայացնելիս նշել է, որ «երկկուսակցական այս բանաձևն ամրապնդում է հավաքական աջակցությունը հայերին և ուղերձ հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի նստի, մինչ Ալիևի վարչակարգը սովի մատնելու և ռազմական գործողությունների դաժան արշավներ է իրականացնում»։

Հայերեն العربية English Español Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում