Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
1 րոպեի ընթերցում
![Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120237.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: