Հասարակական

Փրկարարները 5 հոգու պատգարակով 500-600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային

1 րոպեի ընթերցում

Փրկարարները 5 հոգու պատգարակով 500-600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 21-ին, ժամը 13։29-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղից Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1966 թ․), Ռ. Ա.-ին (ծնված 1957 թ․), Մ. Մ.-ին (ծնված 1965 թ․), Ա. Ա.-ին (ծնված 1959 թ․) և Ս. Ռ.-ին (ծնված 1987 թ․) մոտ 500-600 մ պատգարակով, այնուհետև՝ փրկարարական ավտոմեքենայով, իջեցրել են և մոտեցրել շտապօգնության մեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում