Տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են Արցախի կառավարությունից՝ հավելելով, որ սննդի այդ կետերի հասցեների մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Կարդացեք հոդվածը` Русский