Հասարակական

Կրակոցներ հրաձգային զինատեսակներից, հրետանային երկու  պայթյուն. Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է հաղորդում

1 րոպեի ընթերցում

Կրակոցներ հրաձգային զինատեսակներից, հրետանային երկու  պայթյուն. Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերում մոտ մեկ ժամ տևողությամբ կրակոցներ են հնչել, որոնք հիմնականում հրաձգային զինատեսակներից են եղել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց լրագրող Ալվարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ նաև հրետանային երկու պայթյուն է լսել։

Ալվարդ Ստեփանյանը հայտնեց, որ մեզ հետ զրույցի պահին ինքը գտնվում է Ստեփանակերտի օդանավակայան։

«Ներկայում այստեղ մեծաքանակ մարդիկ կան՝ տարբեր բնակավայրերից՝ այդ թվում Ստեփանակերտից։ Բազմաթիվ մարդիկ նաև նախագահական շենքի առջև էին հավաքվել՝ որևէ բան իմանալու համար, սակայն առայժմ ոչ ոք դուրս չի եկել նրանց պատասխանելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում