Հասարակական

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով  կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Այս պահին կա հաստատված 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում