Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից. Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղում մնացող մարդկանց կյանքերը պաշտպանվեն, իսկ Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով Եվրոպական խորհրդարանում քննարկման ժամանակ նշեց Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն։

Ըստ եվրապատգամավորի՝ կանխարգելիչ դիվանագիտությունը «լիովին ձախողվել է» ինչպես եվրոպացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից, «որն ամիսներ շարունակ սպասում էր, որ այս ամենը տեղի կունենա»։

«Մենք չպետք է փոխզիջումների գնանք ավտորիտար որևէ վարչակարգի հետ։ Նախ և առաջ, պետք է պատժամիջոցների ենթարկվեն բոլոր նրանք, և ձերբակալման հրամաններ տրվեն բոլոր նրանց համար, ովքեր իրագործում են էթնիկ զտում, որովհետև մենք չենք կարող կրկնել մի բան, որը տեղի է ունեցել Բալկաններում շատ տարիներ առաջ», - ասաց Զովկոն։

Հայերեն Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ