Քաղաքականություն

Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը. Նատալի Լուազոն՝ ԼՂ հարցով ԵԽ քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը. Նատալի Լուազոն՝ ԼՂ հարցով ԵԽ քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն «լիակատար ձախողում» է անվանել հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը։

«Մենք այդպես էլ երբեք ագրեսորին իր անունով չկոչեցինք․․․ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ցանկանում է հայ ժողովրդի լիակատար հպատակեցումը և ստորացումը», - ասաց Լուազոն՝ նշելով, որ Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը։

Իսկ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղահանելու ջանքերը Լուազոն անվանեց ոչ այլ ինչ, եթե ոչ էթնիկ զտում։

«ԵՄ-ն անընդունակ է եղել կանխել հարձակումը, որի իրագործումը կանխատեսելի էր: Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից․․․ Եվրոպական դիվանագիտությունը հետևողականորեն անտեսել է նախազգուշական նշանները», - նշեց նա՝ հավելելով, որ ԵՄ-ի պասիվությունն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է հանդիսացել։

Ըստ Լուազոյի՝ այս ամենով ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա «հույս դնել չի կարելի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում