Հասարակական

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Դրանք վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակն ու խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք ավելի վաղ հստակ հասկացրել էինք Ադրբեջանին, վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է ու հակասում է տարածաշրջանում արդար ու արժանապատիվ խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հարգալից երկխոսություն սկսել Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև», - ասվում է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում