ԼՂ դեմ Բաքվի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարինշի հետ հանդիպմանը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X-ի իր բլոգում։

«Մինչ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը, Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Դա հակասում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված գործընկերների բոլոր ջանքերին, բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ։ Պետք է հետևեն միջազգային հանրության քայլեր»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 80 վիրավոր, նախնական տվյալներով ՝15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կիրառում է հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Հայերեն English Français Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում