Քաղաքականություն

ԵԽ զեկուցողն Ադրբեջանին հորդորել է անհապաղ դադարեցնել հարձակումները Լեռնային Ղարաբաղում

1 րոպեի ընթերցում

ԵԽ զեկուցողն Ադրբեջանին հորդորել է անհապաղ դադարեցնել հարձակումները Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X (նախկին «Թվիթեր») սոցցանցում գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։

«Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա պետք է հենց հիմա դադարեցվեն։ Ակնհայտ է, որ դրանց հետևում կանգնած է Պուտինը, ով փորձում է ապակայունացնել Հայաստանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի այս ամենը և թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բնականոն կյանքին։ «Հումանիտար միջանցքները», որոնք նպատակ ունեն հայերին քշել Լեռնային Ղարաբաղից, հավասարազոր են էթնիկ զտումներին»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում