Հասարակական

Արցախի պաշտպանության նախարարը երկրի նախագահին է ներկայացրել շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արցախի պաշտպանության նախարարը երկրի նախագահին է ներկայացրել շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:

Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ:

Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում