Երևանի ավագանու ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 13․92 տոկոսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող կամ 13․92 տոկոսը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։
«Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող կամ 13․92 տոկոսը»,- ասաց Մարկոսյանը։
Կարդացեք հոդվածը` Русский