Անդրանիկ Թևանյանը հայտնել է, թե որ ուժերի հետ են պատրաստ համագործակցել Երևանի ավագանու ընտրություններից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Թևանյանը կրկնեց, որ իրենց խնդիրը ոչ թե Երևանի քաղաքապետի պաշտոնը վերցնելն է, այլ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելը։ «Մենք ապավինում ենք մեր ժողովրդի քվեին»,- ասաց Թևանյանը։

Անդրադառնալով քննարկումներին, որ քաղաքացիների հասցեներով բազմաթիվ այլ անձինք են գրանցված՝ Թևանյանն ընդգծեց, որ այդ մասին փաստեր առաջին հերթին իրենց շտաբն է հրապարակել։ «Մենք ուսումնասիրում ենք այդ ամենը, հավաքում ենք՝ որպես փաստաթղթերի փաթեթ, որը հետագայում կարող է օգտագործվել»,- ասաց Թևանյանը։

Նա նշեց, որ ընտրություններից հետո կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք չեն համագործակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և պատրաստ կլինեն աշխատել ամբողջական իշխանափոխության օրակարգով։

Հարցին, թե կվերցնի ավագանու անդամի մանդատը, եթե չհաջողվի բավարար ձայներ հավաքել քաղաքապետ ընտրվելու համար, Թևանյանը պատասխանեց՝ իրենց Երևանի ավագանու մանդատը չէ, որ հետաքրքրում է, այլ ամբողջական իշխանափոխության գործընթացը։ «Ես ավելի վաղ հրաժարվել էի Ազգային ժողովի մանդատից, բնական է, որ ավելի բարձր կարգի մանդատից չես հրաժարվում, որպեսզի վերցնես ավելի ցածր կարգի մանդատ»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել