Կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք. ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկեց հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խաչատուրյանն այս մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի է քվեարկել:

«Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի: Վստահ եմ, որ մենք հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Այսօր այդ հնարավորությունը կա, մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Աստծո, թեկնածուները շատ են»,-ասաց նախագահը:

Իսկ, թե ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի ավագանու մյուս ընտրություններից՝ Խաչատուրյանը պատասխանեց, որ այս ընտրությունները շատ ավելի քաղաքականացված են՝ հաշվի առնելով նաև արտաքին միջավայրը: «Դա ինչ-որ ձևով ստվերում է մեր քաղաքացիների ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներից: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք, և տեղական ընտրությունները դրանով տարբերեինք համապետական ընտրություններից»,-ասաց նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քարոզարշավի ընթացքում խախտումներ ֆիքսե՞լ է՝ Խաչատուրյանն ասաց, որ իր դիտարկումներով, իր կարդացած նյութերով՝ ոչ:

«Ընդհակառակը՝ ես հեռուստացույցով 1-2 մեծ հաղորդումներ եմ նայել, որոնց մասնակցում էին ցուցակի առաջին դեմքերը կամ իրենց փոխարինողները: Զարմանալի էր, որ կարողանում էին այդ քննարկումները 2 ժամից ավելի այդպես կազմակերպել: Նախկինում դրանք սովորաբար վերածվում էին անկազմակերպ մի բանավեճի, և մարդիկ չէին կարողանում նույնիսկ մտքեր արտահայտել: Մեզ հնարավորություն տրվեց նաև գնահատել, թե ով ինչի է ընդունակ, ինչի է պատրաստ»,-ասաց նախագահը:

Խաչատուրյանն անհանգստություն չունի և վստահեցնում է, որ ընտրությունները չեն կարող չլինել արդար ու թափանցիկ: Նա շեշտեց՝ 2018 թվականի ձեռքբերումներից ամենակարևորը հենց ազատ ընտրությունների անցկացնումն է:

Հայերեն

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին