Գրանադայում հոկտեմբերին նախատեսվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրանադայում հոկտեմբերի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, ոչ: Եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր: Եվ մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Շատ կուզենայի ասել, որ Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ոչ: Հույս ունենք՝ մենք ինտենսիվ կշարունակենք բանակցությունները և կհասնենք խնդրի լուծմանը»:

Նա ակնհայտ համարեց, որ ԼՂ-ում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասական ազդեցություն են ունենում խաղաղ գործընթացի վրա: Փաշինյանը նշեց, որ բավականին ժամանակ է կորսվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով: Վարչապետն ասաց նաև, որ եթե այս իրավիճակը չլիներ, այն նույն էներգիան, որ, ցավոք, անարդյունք ծախսում են թեմայի կարգավորման վրա, կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանն ավելի մեծ ժամանակ տալուն:

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում մինչև տարեվերջ հնարավո՞ր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ վարչապետն ասաց, որ ինքը դա պետք է միշտ հնարավոր համարի, քանի որ ստանձնել է քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր: «Եվ ինչքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Իմ աշխատանքն է ամեն ինչ անել դա հնարավոր դարձնելու համար և ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի:

Նա ընդգծեց՝ աշխատում են իրավիճակի փոփոխության, Լաչինի միջանցքի բացման, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ուղղությամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների ևս մեկ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին՝ Գրանադայում 2023-ի հոկտեմբերին կայանալիք EPC հաջորդ համաժողովի շրջանակներում։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը