Քաղաքականություն

Քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը քվեարկել է հանուն խաղաղ ու անվտանգ Երևանի

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը քվեարկել է հանուն խաղաղ ու անվտանգ Երևանի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Հարությունյանն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ և անվտանգ քաղաքում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը՝ Նելլի Հարությունյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքները և պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։

Նրա խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, ինչը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում