Ադրբեջանը Շուշիի շրջանում հրաձգային զենք է կիրառել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17-ին ժամը 00։30-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Հայերեն العربية English