Նախատեսված գործարար համաժողովը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխադարձ ներդրումների ավելացմանը․ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտ․ Նարիման Ալ-Մուլլան հանդես է եկել հայտարարությամբ 2023 թ․ սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանում հայ-էմիրաթական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ ասվում է․

«Արաբական Միացյալ Էմիրությունները և բարեկամ Հայաստանի Հանրապետությունն ամուր հարաբերություններ ունեն երկու երկրների ղեկավարությունների հեռանկարային տեսլականի և այն ի շահ երկու բարեկամ ժողովուրդների զարգացնելու ձգտումների շնորհիվ։ Էմիրաթա-հայկական հարաբերությունները դրական ուղով են ընթանում և ունեն խոստումնալից հեռանկարներ, հատկապես ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս ԱՄԷ կատարած պաշտոնական այցից հետո, որը զուգորդվել է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ»։

Դեսպանը նշել է, որ 2023 թ․-ի սեպտեմբերի 18-19-ը նախատեսված գործարար համաժողովը կնպաստի առևտրային համագործակցության նոր դարաշրջանի բացմանը և երկու երկրների միջև փոխադարձ ներդրումների ավելացմանը, քանի որ այն կարևոր հարթակ է հաղորդակցության ուղիների աջակցության, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների քննարկման, ինչպես նաև նոր տնտեսական գործընկերային կապերի կառուցման համար, հատկապես, որ ԱՄԷ-ն օտարերկրյա ներդրումների համաշխարհային առաջատար ուղղություններից է։

Նա նաև ընդգծել է, որ առևտրային պատվիրակության այցը բարեկամ Հայաստանի Հանրապետություն արտացոլում է ԱՄԷ-ի կենսական դերը համաշխարհային մակարդակում։ Հատկանշական է, որ մոտ 94 էմիրաթցի ակնառու գործարարներ կմասնակցեն ֆորումին։

«Ֆորումի ընթացքում կստորագրվեն չորս միջազգային տնտեսական համաձայնագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանը՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով երկու կողմերի միջև ավելի շատ ներդրումային հնարավորությունների ստեղծմանը, առևտրային հոսքերի ընդլայնմանը և առևտրատնտեսական բիզնեսի նոր մոդելների ստեղծմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների աշխարհագրական փոքր հեռավորությունը, նույն ժամային գոտում գտնվելը, ինչպես նաև ընդամենը երեք ժամ տևողությամբ ուղիղ չվերթները կարևոր գործոններ են հանդիսանում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը»,- հավելել է դեսպան Ալ-Մուլլան՝ շեշտելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականին հասել է մոտ 1 միլիարդ դոլարի, իսկ 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում՝ մոտ 782 միլիոն դոլարի։

«Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Էմիրություններ կատարած այցի ընթացքում ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ մուտքի արտոնագրից ազատելու համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու բարեկամ երկրների միջև առաջնային ոլորտներում համագործակցության խորացմանը»,- եզրափակելով խոսքը՝ նշել է դեսպանը։

Հայերեն

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ