Քաղաքականություն

Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է, ուրիշ ասող չկա․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է, ուրիշ ասող չկա․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրանական քարոզարշավի կարգախոսը «Ասե՛ք, կանենք»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ իր ելույթում Փաշինյանը նշեց, որ խնդիրը այն չէ, որ երևանցին պետք է ամեն ինչ ասի և ցույց տա և իրենց քաղաքական թիմը չգիտի խնդիրները։

«Այս կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում։ Դրանցից առաջինը հետևյալն է, որ Երևան քաղաքում ասողը Երևան քաղաքի ընտրողն է։ Ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու։

Եվ երկրորդը՝ համայնքի, մայրաքաղաքի, ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը և մենք ուզում ենք, որ երևանցին, ինչպես մասնակցել է Երևանի հիմնադրմանը, զարգացմանը, այնպես էլ մասնակցի Երևանի նոր ծաղկունքին, նոր ծննդին, նոր վերելքին։ Դրա համար ենք ասում՝ Ասե՛ք, կանենք»,,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում