Իր դռներն է բացել Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, կառույցի ու «Լոգոս էքսպո կենտրոնի» համատեղ կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, բեռնափոխադրումներ, կահույքի արտադրություն, պոլիգրաֆիա և հրատարակչություն, սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն ու հանգիստ, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ։

«Ողջունելով այս տարվա իր բնույթով ամենամեծ ցուցահանդեսի մասնակիցներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց Armenia EXPO 2023-ի կազմակերպումը, որտեղ գործարարները հնարավորություն ունեն հանդիպելու թե՛ իրենց գործընկերներին, թե՛ անմիջական սպառողներին, գործարար կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ։ Այն արտերկրի կազմակերպություններին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ հայկական ընկերություններին՝ ընդլայնել իրենց արտահանման շուկաները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսի ներկայացուցչականությունը վկայում է վերջինիս կայացածության մասին։ Նրա խոսքով՝ հարկ է համընթաց շարունակաբար զարգացնել նաև մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպումը, ինչը կնպաստի մեր տնտեսության մասնագիտական հմտությունների և նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, նոր գործարար կապերի ձևավորմանն ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ տարածաշրջանային ու միջազգային մասնակիցների հետ։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրենց նախարարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերելու համանման նախաձեռնություններին։

Նշվում է, որ, ըստ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոյի՝ ներկա ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ այն ունիվերսալ է և ընդգրկել է ամենատարբեր բնագավառներ։ Նրա ներկայացմամբ՝ Armenia EXPO 2023-ին մասնակցում են Ռուսատանի Դաշնության շուրջ մեկուկես տասնյակ տարածաշրջանների ներկայացուցիչներ։ «Շատ կարևոր է, որ ցուցահանդեսը լինի հարթակ ոչ միայն հանդիպումների ու ծանոթությունների, այլև գործարար կապերի հաստատման, հետաքրքիր նոր նախագծեր ի հայտ բերելու համար»,- նշել է Աննա Դոնչենկոն։

Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 17-ը։

Հայերեն

Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք. երեք օտարերկրացի կալանավորված է

Քաղհասարակությանն ուղղված աջակցությունը պետք է լինի շարունակական ու նաև ցուցաբերվի տարբեր ուղղություններով. Հասմիկ Ազիբեկյան

Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ուկրաինական կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը

Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել

Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ

ԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով

Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներ

Podcast-Sport. ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը խոսել է իր ծրագրերի ու տեսլականի մասին

Թրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար