Քաղաքականություն

Փալոնը Մենենդեսին շնորհակալություն է հայտնել Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մտադրության մասին բարձրաձայնելու համար

2 րոպեի ընթերցում

Փալոնը Մենենդեսին շնորհակալություն է հայտնել Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մտադրության մասին բարձրաձայնելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը օգտակար է որակել ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումները, որոնք լույս սփռեցին Ադրբեջանի նախագահի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրագործելու մտադրության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փալոնը գրառում է կատարել X սոցցանցի իր էջում։

«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումները կազմակերպելու համար։ Դա օգնեց լույս սփռել էթնիկ զտումների՝ Ալիևի միտումնավոր արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակմամբ», - գրել է կոնգրեսականը։

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով։ Հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը լսումների ժամանակ շեշտեց՝ չնայած Ալիևը հայտարարում է, թե չի կազմակերպում էթնիկ զտումներ, սակայն «նա հենց դա է անում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում