Ֆլանդրիայի խորհրդարանականներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի«Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան»բարեկամական խմբինախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին տեսակապով հանդիպում է կազմակերպվել Բելգիայի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, տեսակապով հանդիպմանը,որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը,քննարկվել են Արցախի ներկա կացության հետ կապված հարցեր:

Ազգային ժողովի«ԱՀ-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի»բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը,խմբի անդամներԱժ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ պայմանավորված արցախցիների կրած դժվարությունները, անդրադարձել են անվտանգային խնդիրներին, նշել են, որ Արցախի բարեկամներից ակնկալում են հարցի բարձրաձայնում միջազգային ատյաններում և մեդիատիրույթում:

Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ,սենատոր Կառլ Վանլաուեն,սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին,շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը, պատերազմից հետո կառավարությունը միջոցներ է հատկացրել հումանիտար օգնության համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:

ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը կարևորել է Արցախի բարեկամների աջակցությունն այս դժվարին փուլում ու շեշտել է, որ շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է