Հասարակական

Հայտնի է, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ տեղափոխված ռուսական հումանիտար օգնությունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ տեղափոխված ռուսական հումանիտար օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ հասած ռուսական հումանիտար օգնությունը:

«Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,

այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ ավելի ուշ կհաղորդվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում