1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։