Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սահմանված կարգով կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 27 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ից ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:

Եվ անհրաժեշտություն է առաջացել՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարել՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:

«Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով նախատեսվելու է նաև, որպաշտոնատար անձանց ընտանիքի անդամները ևս օգտվելու են այս սրահից»,-ասել էր ԱԳ փոխնախարարը:

Հայերեն

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, գումար պահանջելու կասկածանքով 17 անձ է տեղափոխվել ոստիկանություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը