Պաշտոնական

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում