Հասարակական

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի թունելը երկկողմանի երթևեկելի է

1 րոպեի ընթերցում

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի թունելը երկկողմանի երթևեկելի է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ի թունելը, որը սեպտեմբերի 12-ին փակվել էր այդտեղ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով փակված, արդեն երկկողմանի երթևեկելի է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Renault» մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում