Սպորտ

Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում՝ Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում

3 րոպեի ընթերցում

Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում՝ Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գրան պրիի եզրափակչի (2023) հաղթող գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Մոսկվայի 876-ամյակին նվիրված սառցե շոուի ընթացքում: Միջոցառումը կազմակերպվել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի հետ։

06.jpg (587 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրությունից, սառցե շոուի ընթացքում ելույթ են ունեցել դպրոցի պատանի, տաղանդավոր գեղասահորդները՝ կատարելով հատուկ պատրաստած համարները: Շոուի անակնկալը Ադելիա Պետրոսյանի «Գնչուհի» ելույթն էր։

«Բարձր ենք գնահատում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ներդրումը երիտասարդ սերնդի մարզական դաստիարակության գործում։ Սա կենտրոնի հետ մեր առաջին համագործակցությունը չէ։ Այս ընթացքում կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացմանը», - ասաց Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը։

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի դաստիարակությանը՝ ջանալով իր լուման ներդնել Հայաստանում սպորտի զարգացման գործում: Հուսով ենք, որ նման ծրագրերն ու նախագծերը կնպաստեն այս ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդմանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

07.jpg (508 KB)

Շոուի ավարտին հայտնի մարզուհին Վահրամ Կարապետյանի և Գարիկ Գրիգորյանի հետ շոուի մասնակիցներին հանձնեց Խարբերդի մանկատան սաների պատրաստած հուշանվերները և շնորհակալագրեր: Ադելիա Պետրոսյանը վարպետության դաս անցկացրեց սկսնակ մարզուհիների համար:

«Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Երևանում նշում են Մոսկվայի օրը և հաճույքով ընդունեցի Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հրավերը»,- նշեց գեղասահորդուհին։

05.jpg (580 KB)

«Անցյալ տարի Մոսկվա քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևան հրավիրեցինք հայտնի սուսերամարտիկ, Ռուսաստանի և աշխարհի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանին, այս անգամ որոշեցինք ուրախացնել մեր պատանի գեղասահորդներին։ Կարծում ենք այս այցը ավելի կոգևորի երեխաներին նոր հաղթանակների համար», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Երեխաները անհամբերությամբ էին սպասում տիտղոսակիր հյուրի հետ հանդիպմանը և եռանդով հետևում էին նրա մասնագիտական խորհուրդներին», – նշեց Երևանին գեղասահքի և հոկեյի դպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

09.jpg (370 KB)

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում են Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

03.jpg (621 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում