ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա,Հայաստանի հետ ուղիղ կապ պետք էունենանք Լաչինի միջանցքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Արցախի ազգային ժողովից՝ այս մասին հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա,Հայաստանի հետ ուղիղ կապ պետք էունենանք Լաչինի միջանցքով,այլ ճանապարհներ կարող են գործարկվել,սակայն դրանք չպետք էփոխարինեն միջանցքին:
Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ»,-ասել է Շահրամանյանը:
Նա խոսել է պետականության հիմքերը խարխլող քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու,Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:
Սամվել Շահրամանյանն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին: