Քաղաքականություն

ՀՀ ԱԳ և ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ և ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-էմիրաթական հարաբերությունների դինամիկ զարգացումը:

«Անդրադառնալով հումանիտար և մշակութային բնագավառներոմ երկկողմ փոխգործակցության հարցերին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-էմիրաթական միջմշակութային երկխոսության խորացման կարևորությունը՝ բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ գոհունակությամբ նշվել է նաև ՀՀ և ԱՄԷ գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում