Հարցումների համաձայն` Երևանի ընտրություններին Ավինյանը կհավաքի ձայների 16,3%-ը, Մարությանը՝ 11,8%-ը, Թևանյանը՝ 5,1%-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կհաղթահարեն «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էմ Փի ՋԻ ընկերությունը հրապարակել է սեպտեմբերի 5-6-ն անցկացված հարցման արդյունքները։

«Երևանի ավագանու ընտրություններում, հարցումների արդյունքներով, քաղաքացիների 16,3 տոկոսը պատրաստվում է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին (քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը՝ «Ազգային առաջընթաց կուսակցության օգտին (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), 5,1 տոկոսը՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին (քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյան), 3,8 տոկոսը՝ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին ( քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյան), 3.6 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցության օգտին (քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյան)»,- ասաց Gallup International Association-ի՝Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցվածների 22․8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, թե որ կուսակցության օգտին է քվեարկելու, իսկ 20 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 5-6 ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսազանգերի միջոցով, հարցվածների քանակը՝ 800։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին