Պաշտոնական

Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Տիգրան Բալայանը մինչ այս զբաղեցնում էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան է նշանակվել Վիկտոր Բիյագովը, ով հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում