Պաշտոնական

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայում, Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայում, Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահի հրամանագրերով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։

Նախագահի այլ հրամանագրերով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում