Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության կողմից վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար թե՛ մասնավոր, թե՛ պետական ծրագրերում ներգրավվածության տեսանկյունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է ՎԶԵԲ-ի բարձր դերը մասնավոր հատվածում ճիշտ բիզնես մշակույթի ներմուծման հարցում և նշել երկրի զարգացման այս փուլում ՎԶԵԲ գիտելիքի և փորձի կիրառման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել կապիտալի շուկայի զարգացման և գյուղատնտեսության ծրագրերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում