Միջազգային

Էրդողանի հետ հանդիպման մեկնարկին Պուտինը հայտնել է քննարկման հիմնական թեմաները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Պուտինը հայտնել է, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում, ինչպես նաև «հացահատիկի գործարքը»։

«Իհարկե, մենք չենք անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը։ Ես գիտեմ, որ Դուք մտադիր եք բարձրացնել «հացահատիկի գործարքի» հարցը, մենք բաց ենք այդ հարցի շուրջ բանակցությունների համար», - ասել է Պուտինը Էրդողանին։

«Անշուշտ, մենք շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի (խմբ․՝ կարգավորման) համար։ Ես գիտեմ, թե որքան զգայուն է այդ հարցը Թուրքիայի Հանրապետության համար», - նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը շեշտել է, որ «ամենահիմնականը, որ արվել է Աստանայի ձևաչափի շրջանակներում, պետք է ամրապնդվի, և այդ հարթակը՝ նույնպես»։

Հայերեն Русский

Նախորդ տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված դեպքերի ավելի քան 28 տոկոսը

Նախորդ տարի դատարան է հանձնվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ

Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին

Նախորդ տարի դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննվող քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 30 միլիարդ դրամի վնաս

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքերը

Մանկական հրաշք՝ Երևանի օպերային թատրոնում. երեսուն տարի անց բեմ վերադարձավ «Ճպուռն ու մրջյունը» բալետը

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով 2024-ին 30 վրույթ է ուղարկվել դատարաններ

Սիրիայում մարտի 6-ից զոհվել է 1500 խաղաղ բնակիչ. ոչ կառավարական կազմակերպություն

Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀ-ն իրազեկող հայտարարություն է տարածել