ԱՄՆ-ն արտերկրում առգրավել է շուրջ 1 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ․ CBS

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել արտերկրում կամ նպաստել է դրանց առգրավմանն այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

Ըստ պարբերականի՝ ռուս օլիգարխները տարբեր միջոցներով փորձել են թաքցնել իրենց հարստությունը, սակայն ԱՄՆ դատախազներին հաջողվել է գտնել պատժամիջոցներից խուսափող ռուսաստանցի մեծահարուստներին։

Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և Մերձավոր Արևելքում, ձերբակալել է մաքսանենգների Իտալիայում, Գերմանիայում և Լատվիայում՝ ցույց տալով, որ «թաքնվելու տեղ չկա»։

Անցյալ տարի Ֆիջիում ԱՄՆ արդարադատության նախարարությունն առգրավել է 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, որը պատկանում է ռուսաստանցի օլիգարխ Սուլեյման Քերիմովին, այնուհետև Իսպանիայում ձերբակալվել է օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգին պատկանող 90 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը։ Թե՛ Քերիմովը, թե՛ Վեկսելբերգը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։

ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից առգրավվել է նաև 350 միլիոն դոլարանոց Boeing ինքնաթիռ և 60 միլիոն դոլարանոց Gulfstream ինքնաթիռ։

Արևմտյան երկրներում բազմիցս նշել են, որ ցանկանում են գտնել որևէ միջոց, որպեսզի ռուսական առգրավված ակտիվները կարողանան ուղղել Ուկրաինայի վերակառուցմանը։

Հայերեն Русский

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները