ԵՐԵՆԱՄ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել:
Ինչպես «Արմենպրես»-ըտեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ:
Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացվել էր 37 հայտ-էսքիզներ, որոնք էլ ներկայացվել էին հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը: