Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում