Հասարակական

Արցախի ԱԺ նախագահն Ասկերանի բնակիչներին ներկայացրել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահն Ասկերանի բնակիչներին ներկայացրել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն օգոստոսի 30-ին այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Ազգային ժողովի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:

ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում