Հասարակական

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է պահեստազորի սպաներին

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է պահեստազորի սպաներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 24-ին հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:

Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ, այն է՝ հնարավորինս վերականգնել հասարակություն –խորհրդարան վստահությունը:

« ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:

ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում