ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Համաժողովն անցկացվելու է 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը։