Երիտասարդ հեծանվորդ Արթուր Վարեյջյանը մեկնարկում է երիտասարդների ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվավազքի երիտասարդական ընտրանին մասնակցում է աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող հեծանվահրապարակի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականից մասնակցում է Արթուր Վարեյջյանը, իսկ մարզիչները Սամվել Վարդազարյանը և Անդրանիկ Առուստամյանն են:

«Արթուրը կմասնակցի չորս մրցաձևում: Միչ այս նա Եվրոպայի խճուղավազքի առաջնությունում դրական արդյունք էր գրանցել և հեռանկարային մարզիկ է»,-ասաց Գյոզալյանը:

Հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդների առաջնությունում Վարեյջյանն առաջին մեկնարկը կունենա օգոստոսի 24-ին: Առաջնությունը կեզրափակվի օգոստոսի 27-ին:

Հայերեն فارسی Русский