Ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։ Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»,-նշել է մարզպետը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ որպես դեսպան ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար․ «Դուք ճիշտ եք՝ Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, ես իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար՝ խոսքս թե տնտեսական, թե մշակութային համագործակցությանն է առնչվում»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջև ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները