Միջազգային

ԱՀԿ-ի փորձագետը հավանական է համարում COVID-19-ի բնական ծագման վարկածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, ունի բնական, այլ ոչ թե լաբորատոր ծագում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարը։

«Է՛լ ավելի հավանական է դառնում (COVID-19-ի) բնական ծագումը», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Ֆարարը նշել է, որ առաջվա պես դիտարկում է կորոնավիրուսի ծագման այլ վարկածներ, ներառյալ՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կենսանյութի արտահոսը և քաղաքային շուկաներից կենդանական մսի միջոցով վարակի փոխանցումը:

«Չի կարելի անտեսել աշխարհագրությունը, չի կարելի անտեսել (հետազոտական) կենտրոնը»,- հավելել է նա:

Ֆարարը նաև կոչ է արել կազմակերպել «ԱՀԿ-ի նոր առաքելություն Չինաստանում՝ գտնելու կորոնավիրուսի ծագման (պատճառները), եթե (Պեկինի կողմից) պատրաստակամություն լինի կիսվել ողջ տեղեկատվությամբ»։

Covid-ի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահությունում գործել է 2020 թ. հունվարի վերջից մինչև 2023 թ. մայիսի 5-ը։ 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի բռնկումը որակել է որպես համավարակ։ 2023 թ. հուլիսի 12-ին կազմակերպության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 767 մլն 972 հազար 961 դեպք, մահացել է 6 մլն 950 հազար 655 մարդ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:

Հայերեն Русский

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել՝ կախվածության մեջ գցելով. մարզպետարանի հայտարարությունը

Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ. Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդը

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար