Հասարակական

Փրկարարները Փարաքարի տներից մեկի 12 քմ մակերեսով նկուղից հեռացրել են մոտ 120 սմ բարձրությամբ ջուրը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Փարաքարի տներից մեկի 12 քմ մակերեսով նկուղից հեռացրել են մոտ 120 սմ բարձրությամբ ջուրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 20-ին, ժամը 00։32-ին ահազանգ է ստավել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սարյան փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկ մարտական հաշվարկ և ԳԾՊԾ օղակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները 12 քմ մակերեսով տարածքից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (կուտակված ջրի բարձրությունը՝ մոտ 120 սմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում